Բնապահպան ակտիվիստներն արգելափակել են երթեւեկությունը Լոնդոնի կենտրոնում

MasterNews

Extinction Rebellion («Ապաստամբություն ըննդեմ բնաջնջման») բնապահպան ակտիվիստները հոկտեմբերի 14-ի առավոտյան արգելափակել են տրանսպորտային գլխավոր հանգույցը Լոնդոնի կենտրոնական շրջանում՝ Սիթիում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ էկոակտիվիստները նստացույց են կազմակերպել «Անգլիայի բանկի» մերձակա երթեւեկելի մասում: Ցուցարարները թիրախավորել են խոշոր ֆինանսական ինստիտուտները, որոնք, նրանց կարծիքով, ֆինանսավորում են ածխաջրածինների հետախուզական աշխատանքները:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Extinction Rebellion-ի ակցիաներն ընթանում են արդեն ութերորդ օրը: Ըստ վերջին տվյալների, անցած շաբաթվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1,3 հազար ցուցարար:

Extinction Rebellion շարժումը, որը 2018 թվականին հիմնվել է Մեծ Բրիտանիայում, նպատակ ունի բողոքի միջոցով գրավել քաղաքական գործիչների ուշադրությունը եւ նրանց դրդել միջոցներ ձեռնարկելու կլիմայի փոփոխության դեմ: Extinction Rebellion-ի ակցիաներն անցկացվում են աշխարհի 60 քաղաքում:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավտովթարից զոհվել Է Աբականի քաղաքագլուխ Նիկոլայ Բուլակինը

Աբականի (Խակասիա) քաղաքագլուխ Նիկոլայ Բուլակինը զոհվել Է Կրասնոյարսկի երկրամասի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին ՏԱՍՍ-ին հայտնել են […]
Share
Instagram
Telegram