Երք. Հկտ 15th, 2019

Johnson & Johnson-ը ամերիկացուն 8 միլիարդ դոլար փոխհատուցում կվճարի

1 min read

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson ընկերությանը 8 միլիարդ դոլար վճարել Մերիլենդ քաղաքի բնակչին, որը տուժել է ընկերության՝ շիզոֆրենիայի դեմ արտադրած դեղամիջոցի կողմնակի ազդեցություններից: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:

Հայցը ներկայացրած Նիկոլաս Մյուրեյն իր բողոքում նշել է, որ բժշկի ցուցումով ընդունել է Risperdal դեղամիջոցը 2003-2008 թվականներին, սակայն դեղի կողմնակից ազդեցությունը հանգեցրել է կաթնագեղձերի մեծացման: Մյուրերը նշել է, որ ընկերությունում իմացել են դեղի կողմնակի ազդեցությունների մասին, բայց բժիշկներին ու հաճախորդներին չեն հայտնել այդ մասին:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Facebook
Instagram
Telegram