Երք. Հկտ 15th, 2019

Վիտալի Բալասանյանն իրեն պահում է խուլիգանի պես. Արմեն Գրիգորյան

1 min read

Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Այսպես է արձագանքել Գրիգորյանը Livenews.am-ին տված հարցազրույցում Վիտալի Բալասանյանի՝ հայաստանյան իրադարձությունների եւ այժմ տարվող քաղաքականության վերաբերյալ հայտարարություններին:

«Ամեն անգամ Ստեփանակերտում՝ Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո, Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:

2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:

Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն՝ էրկան, գոդը՝ տերտակ:

Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն՝ հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»,- ասված է նրա գրառման մեջ:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Facebook
Instagram
Telegram