Երք. Հկտ 15th, 2019

Վիտալի Բալասանյանը պետական հեղաշրջման սպառնալիքներ է հնչեցնում, որոնք պետք է չեզոքացնել

1 min read

ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանն իր եւ ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի եւ ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Խիստ մտահոգիչ եւ տարակուսելի է, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որեւէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունն ստուգելու եւ քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ:

Ավելին՝ նրանք բացարձակ անգործություն ցուցաբերեցին նաեւ այն պարագայում, երբ Վիտալի Բալասանյանը ցուցադրաբար հրաժարվեց Մարտի 1-ի գործով ներկայանալ հարցաքննության, իսկ ոստիկանապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած եւ Մարտի 1-ի գործով կարեւոր տեղեկույթի տիրապետող Հայկ Հարությունյանն սպանվեց կամ ինքնասպանության հասցվեց:

Անպատժելիության այս աննախադեպ վիճակից գոտեպնդված՝ Վիտալի Բալասանյանը, երեկ՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին, Լայվնյուզ.ամ լրատվամիջոցին տված հերթական հարցազրույցում դարձյալ փաստացի հանդես գալով 5-րդ շարասյան անունից, արդեն ուղիղ սպառնալիքներ հնչեցրեց պետական հեղաշրջման, ինչպես նաեւ՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչներին եւ մեր կազմակերպության անդամներին ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավապահպան մարմիններն անգործության են մատնված՝ իշխանությունից պահանջում ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք եւ իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը եւ չեզոքացնել պետության անվտանգությանը եւ քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները:

Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է. Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ եւ վանեցյաններ:

Ուստի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ բոլորը միասին՝ որպես ազգային շահերի եւ մարդու դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված եւ գործող հանցավոր համագործակցություն, պետք է ժամ առաջ մեկուսացվեն եւ ենթարկվեն քրեական հետապնդման»:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Facebook
Instagram
Telegram