Երք. Հկտ 15th, 2019

Հարյուրավոր Էկոակտիվիստներ փակել են կամուրջները Բեռլինի կենտրոնում

1 min read

Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապաշտպան շարժման ակտիվիստները շարունակում են արգելափակել Գերմանիայի մայրաքաղաքի փողոցները՝ պահանջելով ավելի վճռական միջոցներ ձեռնարկել կլիմայի պաշտպանության բնագավառում: Հոկտեմբերի 9-ի առավոտյան նրանք փակել են Բեռլինի Մարշալ-Բրյուկե կամուրջը, որը տանում Է դեպի Բունդեսթագի (խորհրդարանի), ֆեդերալ կանցլերի գերատեսչության շենքեր, ինչպես նաեւ դեպի «Շարիտե» կլինիկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի ուշ նրանք արգելափակել են բանուկ փողոցի Մյուլենդամ կամուրջը, որը տանում Է դեպի Ալեքսանդերպլաց նշանավոր հրապարակ: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Նրանք նստել են ճանապարհի վրա եւ պլակատներ պարզել: Բեռլինում ընթացող բողոքի ակցիաների պատճառով հոկտեմբերի 9-ին սպասվում են տրանսպորտային հաղորդակցության հետ կապված զգալի խափանումներ: Այսօր ավելի վաղ ԳԴՀ-ի կառավարությունն օրինագծերի փաթեթ Է ընդունել կլիմայի պաշտպանության բնագավառում:

Իշխանությունները ձգտում են մինչեւ 2030 թվականը երկրի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի համեմատությամբ կրճատել 55 տոկոսով: Մինչեւ 2050 թվականը Գերմանիան, նախարարների կաբինետի պլանների համաձայն, պետք Է չեզոք դառնա երկրի կողմից ջերմոցային գազերի արտանետումների տեսակետից:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Facebook
Instagram
Telegram