Երք. Հկտ 15th, 2019

Զոռբայության ծուղակը. Նիկոլ Փաշինյանի դիտարկումները

1 min read

«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ զոռբայության ծուղակի վերաբերյալ դիտարկմանը: Ըստ նրա՝ զոռբայության ծուղակի հայելային արտահայտությունը չզոռբյության ծուղակն է:

«Երբ որ իշխանութունը զոռբա չէ, շատերին թվում է, թե ինշխանությունը թույլ է: Ասում են՝ այս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, մի շաբաթ սպասենք, եթե պադեզդում նրա գլուխը սխկեցին, ուրեմն իշխանությունն ուժեղ, նորմալ իշխանություն է: Չսխկեցին, սոցիալական ցանցերում կտեսնեք՝ էս իշխանությունը թույլ իշխանություն է: Սա վարքագծային ծուղակ է, որը պետք է հաղթահարվի: Մարդկանց մոտ ուժեղ իշխանության կաղապարն արդեն ձևավորվել է, դա ո՞րն է՝ քաղաքական հակառակորդին պիտի պադեզդում գյուլես, որ բոլորը վախենան քո դեմ ինչ-որ բան ասել: Գյուլել կամ ծեծել: Այսինքն՝ մարդկանց ընկալումները շատ հաճախ այսպիսին են: Եվ սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «տուլիտ» անելու մասին դիտարկմանը: Ըստ նրա՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ այս տրամաբանությունը գործում է մի երկրում, որտեղ շատ հայտնի մտավորականը կարող է հարցազրույց տալ ու ասել՝ օրենքով գողերը կարդացած ու ինտելեկտուալ մարդիկ են: Եվ նա հանրային ոչ մի պարսավանքի չարժանացավ:

«Հասկանո՞ւմ եք, այդ տուլիտ անելը հարգանքի արժանի գործունեություն է: Այստեղ  է խնդիրը, որ Հայաստանում մտավորական, նույնիսկ գիտական աստիճան ունեցող կասի՝ հանցագործ աշխարհն իր բարոյական արժեքներն ունի, կարդացած մարդիկ են, ինտելեկտուալ մարդիկ են: Այստեղ էլ շատ մեծ  է գայթակղությունը՝ որպես իշխանություն, գնալ էդ ասողին դնել համապատասխան տեղն ու ասել՝ դե արի, քո կարդացած միջավայրում ապրի: Այս կարգավիճակում չեմ ուզում անուններ տալ, բայց Հայաստանում մասնագիտություններ կային, մենք 30 տարի գիտեինք՝ էդ մարդիկ 60 հազար դրամ աշխատավարձ էին ստանում և Ռենջ ռովերով են պտտվում: Եվ մենք իրենց ծնունդներին ու հարսանիքներին ոտի վրա իրենց կենացները խմում ենք և մեզ հարց չենք տալիս՝ էս ո՞նց»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ խնդրի լուծման համար շատ կարևոր է ախտորոշումը, և նմանօրինակ քննարկումները շատ օգտակար են խնդիրների ախտորոշման առումով:

Ըստ նրա՝ կառավարությանը հաճախ քննադատում են դանդաղ գործելու մեջ, բայց իրենք ելնում են հետևյալ սկզբունքներից: Առաջինը, մի վնասիր, իսկ չվնասելու համար պետք է ճիշտ ախտորոշել խնդիրը: Եվ երկրորդ, 7 չափիր, մեկ կտրիր:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Facebook
Instagram
Telegram