Երք. Հկտ 15th, 2019

Բողոքների վեց օրվա ընթացքում Հոնկոնգի տնտեսությանը հասցված վնասը գնահատել են 357 մլն դոլար

1 min read

Հոնկոնգի տնտեսությունն առնվազն 2,8 մլրդ հոնկոնգյան դոլար (357 մլն դոլար) Է կոցրել վերջին վեց օրվա զանգվածային անկարգությունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հայտնել Է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով տեղի փորձագետներին:
Նրանց գնահատումների համաձայն՝ մանրածախ առեւտրի սեկտորին, տրանսպորտի ճյուղին, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսին անցած հանգստյան օրերի եւ երկուշաբթի օրվա ընթացքում պատճառված վնասը հասել Է 1,9 մլրդ հոնկոնգյան դոլարի (242 մլն դոլար):
Ինչպես նշել Է Geo Securities ֆինանսական ընկերության գործադիր տնօրեն Ֆրենսիս Լունը, անցած հանգստյան օրերին Հոնկոնգի մետրոյի օպերատորի՝ MTR կորպորացիայի կորուստները կարող են կազմել 500 մլն հոնկոնգյան դոլար (63,7 մլն դոլար): Շաբաթ օրը տեղ մետրոյի պատմության մեջ առաջին անգամ այն ամբողջովին դադարեցրել Է իր աշխատանքը ցուցարարների կողմից ձեռնարկված վանդալիզմի գործողություններից հետո, իսկ կիրակի օրը գործել Է սահմանափակ ռեժիմով՝ բացվել Էր կայարանների միայն կեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Facebook
Instagram
Telegram