ԿԺԴՀ-ի ու Ճապոնիայի նավեր են բախվել

MasterNews

Ճապոնիայի ձկնորսական տեսչական ստուգումների նավը հոկտեմբերի 7-ին բախվել Է ԿԺԴՀ-ի դրոշի ներքո ընթացող ձկնորսական նավի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Նոտո թերակղզուց (Իսիկավայի պրեֆեկտուրա) 350 կմ հեռավորության վրա՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Բախումից հետո վնասվածք ստացած հյուսիսկորեական նավի անձնակազմի շուրջ 20 անդամներ ջուրն են նետվել:

Ներկայում նրանց փրկությամբ զբաղվում են Ճապոնիայի առափնյա պահպանության ուժերը, որոնք ժամանել են պատահարի վայր:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր սկսել Է գործել ճգնաժամային շտաբը, որն զբաղվում Է միջադեպի հետ կապված տեղեկատվության հավաքմամբ ու վերլուծությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեսին նոր ռեկորդ է սահմանել

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդն է սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կապտանռնագույնների» հարձակվողը 21-րդ դարում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով 16 մրցաշրջան շարունակ գոլ է խփում […]
Share
Instagram
Telegram