ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում. կան տուժածներ

MasterNews

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թունելից դեպի Դիլիջան տանող հատվածում՝ 4-րդ ոլորանում, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մետր սահել դեպի ձորը, այնուհետև բախվել ծառին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (Անահիտ Մ., ծնված 1978 թ.) և ուղևորները (Արկադի, ծնված 1975 թ., Արթուր, 2002 թ., Ալվինա, 2008 թ., Ագնեսա, 2008 թ. Ա.-ներ և Աստղիկ Դ., 1947 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններիս տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս  բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում են հայ-ռուսական զորավարժություններ

Հայ-ռուսական երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժության շրջանակում «Բաղրամյան» զորավարժարանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի (ուժերի) միավորված խմբավորման աէրոմոբիլ խմբերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը։ Ինչպես «Արմենպրես»-ին […]
Share
Instagram
Telegram