Երք. Հկտ 15th, 2019

(տեսանյութ).Ադրբեջանական թիմի խաղի ժամանակ ՖԱՖ-ը ծածանել է Արցախի դրոշը. խաղն ընդհատվել է

1 min read

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան ակումբի՝ ՖԱՖ-ի նախաձեռնությամբ, Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի «Դյուդելանժ» — «Քարաբագ» խաղի ժամանակ ծածանվել է Արցախի դրոշը: ՖԱՖ-ը լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան էջում: Դրոշը կախվել է հենց խաղադաշտի կենտրոնում: Լյուքսեմբուրգում կայացած խմբային փուլի 2-րդ տուրի խաղը որոշ ժամանակ այդ պատճառով ընդհատվել է:

Հանդիպումից առաջ ՖԱՖ-ը հայտարարել էր, որ բելգիացի ընկերների հետ հերթական ակցիան են նախապատրաստում: Խորհուրդ էր տվել հետեւել հանդիպմանը:

Անցած՝ 2018-19 մրցաշրջանում, նմանատիպ դեպք էր եղել Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Արսենալ» — «Քարաբագ» հանդիպման ժամանակ: Հայ երկրպագուն Արցախի դրոշով ու Մոնթեի պատկերով շապիկը հագած՝ խաղադաշտ էր ներխուժել:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Facebook
Instagram
Telegram