ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի ելույթին

MasterNews

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծում է, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ ապա նախագահ է դարձել օրենքի խախմամբ: Նա վստահեցնում է՝ առանց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմումի, նա միաժամանակ ստանձնել է ՍԴ անդամի պաշտոնը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում և Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հանցագործության մասին իր դիմումը հանձնեց դատախազությանը:

«Որպես ԱԺ պատգամավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018-ին այդ պաշտոնի ճանապարհին թույլ տված օրինախախտումներին: Ըստ էության առանց ընդունված կարգի՝ առանց Հրայր Թովմասյանի դիմումի, այս ժամանակվա ԱԺ նախագահի կողմից գոյություն չունեցող հիմնավորմամբ դադարեցվել են Թովմասյանի պատգամավորական լիազորությունները: Գոյություն չունեցող հիմնավորումներով մարդը չի կարող պատգամավորական լիազորություններից ազատվել: Իմ խորին համոզմամբ՝ նա միաժամանակ շարունակել է մնալ պատգամավոր և ՍԴ-ի անդամ, ապա նախագահ մինչև 2019-ի հունվարի 14-ը (7-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների սկիզբը, — հեղ.)»,-ասաց Բաբաջանյանն ու հավելեց՝ կարծում է, որ սա միամտաբար տեղի չի ունեցել, ինքը բացահայտել է չարամտությունը:

Բաբաջանյանի կարծիքով՝ իր պաշտոնից վաղաժամ հրաժարվել է նաև Գագիկ Հարությունյանը, որպեսզի Հրայր Թովմասյանը, մնալով պատգամավորի կարգավիճակում, անմիջապես նշանակվի ՍԴ անդամ և որից հետո՝ նախագահ:

Պատգամավորի կարծիքով՝ թույլ տրված օրինախախտումների հիմքով Հրայր Թովմասյանի հեռացումը Հայաստանում սահմանադրական արդարադատության վերականգնմանն ուղղված համալիր, համակարգային գործողությունների շարքի սոսկ մեկ քայլը պետք է լինի: Նա նկատեց՝ հաշվի առնելով այն խորքային ճգնաժամը, որ ստեղծվել է ՍԴ-ում և դրա շուրջ, միայն դրա ղեկավարության օրինականության վերականգնումը չի կարող բավարար լինել: «Սահմանադրական ճգնաժամն ունի համակարգային բնույթ և այն կարող է հաղթահարվել միայն երկրի բարձրագույն դատական այդ կառույցի ղեկավարման կազմավորման ամբողջական վերանայման, ՍԴ-ի կազմի ամբողջական վերափոխման միջոցով»,-ասաց նա։

Բաբաջանյանի կարծիքով՝ սահմանադրական ճգնաժամի պատճառը Հրայր Թովմասյանը չէ: «Բայց դրա հաղթահարումը սկսվելու է Հրայր Թովմասյանի ապօրինի պաշտոնավարման դադարեցմամբ»,-ասաց Բաբաջանյանն ու հույս հայտնեց, որ դրա հիմքը կդրվի իր ներկայացրած դիմումով:

Բաբաջանյանը հույս հայտնեց, որ իր դիմումի արդյունքներով դատախազությունը պետք է քրեաիրավական գնահատական տա այն գործողություններին, որի մասին ինքն արդեն հայտարարել է: «Առնվազն պետք է գնահատական տրվի այն հանցագործությանը, որին մասնակից է դարձել ՀՀ ազգային ժողովի այդ ժամանակվա նախագահը՝ կամա, թե ակամա, որին մասնակցել է ԿԸՀ-ն՝ կամա թե ակամա՝ ՀՀԿ-ի ցուցակով հաջորդ անձին մանդատ տալով: Եվ կարծում եմ, որ դա անհետևանք չպետք է մնա: Կարծում եմ, որ համալիր իրավաքաղաքական գնահատական կձևակերպենք ամբողջ ՍԴ-ի գործունեության համար»,-ասաց Բաբաջանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշել հենց հիմա ներկայացնել այդ դիմումը, երբ ԱԺ-ն Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումն ընդունեց, Բաբաջանյանն ասաց՝ քանի որ ինքը խորը հիասթափված է եղել «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված փաստաթղթի որակից, կարծում է, որ այն հաղթելու շանս չունի, իսկ ճգնաժամը չի կարող սպասել:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տհաճ միջադեպ է տեղի ունեցել

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ […]
Facebook
Instagram
Telegram