ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

MasterNews

Սեպտեմբերի 25-ին, ժամը 20:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենայից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Արմեն Կ.) և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արթուր Դ.-ն (ծնված 1981թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին

Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ […]
Share
Instagram
Telegram