Իտալիայում ուժգին պայթյուն Է տեղի ունեցել նավթավերամշակման ձեռնարկությունում

MasterNews

Ուժգին պայթյուն Է տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արեւելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում: Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել Է ANSA գործակալությունը, բարձր ծխասյունը երեւում Է պատահարի վայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքապետարանի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները: Eni-ն անցկացնում Է իր ստուգումները եւ հավաստիացնում, որ իրադրությունը վերահսկվում Է: Հատուկ ծառայություններն արդեն մթնոլորտի ցուցանիշների մոնիթորինգ են սկսել պատահարի գոտում: Պայթյունի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները

: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման մեջ, մասնավորապես, նշված է. Հայաստանի Հանրապետության […]
Share
Instagram
Telegram