British Airways-ը 1,5 հազար չվերթ Է չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով

MasterNews

Մեծ Բրիտանիայի British Airways ավիաընկերությունը հարկադրված Է եղել չեղարկելու 1500 չվերթ օդաչուների գործադուլի պատճառով, որը սկսվել Է սեպտեմբերի լույս 9-ի գիշերը եւ կտեւի երկու օր: Ինչպես նշված Է ավիաընկերության կայքում, չեղարկված չվերթների ուղեւորները չպետք Է ժամանեն օդանավակայաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Daily Telegraph թերթը, սեպտեմբարի 9-ին եւ 10-ին գործադուլը, որն սպառնում Է դառնալ խոշորագույնն ընկերության պատմության մեջ, կվերաբերի British Airways-ի 280 հազար ուղեւորների: Գործադուլի պատճառ են դարձել ընկերության օդաչուների պահանջներն աշխատավարձների բարձրացման եւ աշխատապայմանների բարելավման վերաբերյալ:

Բանակցությունների ընթացքում օդաչուների արհմիությունը մերժել Է աշխատավարձերը երեք տարվա ընթացքում 11,5 տոկոսով բարձրացնելու գործատուի առաջարկությունը, ինչը British Airways-ում «արժանի առաջարկություն» են համարում:

Այժմ British Airways-ի օդանավերի հրամանատարները տարեկան միջին հաշվով ստանում են 167 հազար ֆունտ (205 հազար դոլար): Երկրորդ օդաչուների միջին աշխատաարձը 70 հազար ֆունտ Է (86 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 00:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. […]
Share
Instagram
Telegram