ՃՏՊ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում

MasterNews

Սեպտեմբերի 9-ին, ժամը 00:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180 մակնիշի (վարորդ՝ Արամ Ղ., ծնված 1991 թ.) և «BMW 333i մակնիշի (վարորդ՝ Վիլյամ Հ., ծնված  2000 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արամ Ղ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանի կոչը քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը […]
Share
Instagram
Telegram