ՊԵԿ-ը գրություն է ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները

MasterNews

Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Շոու բիզնեսի հայտնի շուրջ 9 ներկայացուցչի վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց նրանք մասնակցել են ու, երեւի թե, եկամուտ են ստացել, բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա նրանք, ըստ էության, 2018-ին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ որեւէ կազմակերպության աշխատակից են եղել, ոչ դիվիդենտ են ստացել, ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Մենք նամակով հորդորեցինք իրենց գալ ու հայտարարագրել եկամուտները»,- ասաց ՊԵԿ նախագահը:

ՊԵԿ նախագահը անուններ չտվեց նշելով միայն, որ եղել են հորդորներ ներկայացնել հայտարարագրերը, մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ի կողմից նախնական հաշվարկ կիրականացվի ու կփոխանցվի հետաքննիչներին, ովքեր էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հանձնարարվել է ապահովել պաշտոնյաների հեռախոսահամարների հրապարակայնությունը

Ուսումնասիրության համաձայն՝ մի շարք պետական մարմինների կայքերում հրապարակված չեն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կամ դրանք թերի են։ ՀՀ կառավարությունն այս առիթով տվել […]
Share
Instagram
Telegram