Ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ ըստ Forbes-ի

MasterNews

Ամերիկացի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes հանդեսի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը։

Ըստ հրապարակված տվյալների՝ 2018-ի հունիսից մինչեւ այս տարվա հունիսը Յոհանսոնը վաստակել է 56 մլն դոլար։ Դրանից 35 մլն-ը նա ստացել է «Վրիժառուները. Ավարտ» ֆիլմից։

Ցանկի երկրորդ տեղում կոլումբիական եւ ամերիկյան դերասանուհի Սոֆյա Վերգարան է, ով առավել հայտնի է «Ժամանակակից ընտանիք» կատակերգական սերիալից։ Մեկ տարում նրա եկամուտը կազմել է 44.1 մլն դոլար։

Երրորդ հորիզոնականում Ռիզ Ուիզերսփունն է (35 մլն դոլար

Ավելի վաղ Forbes-ը հրապարակել էր ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը։ Այն գլխավորում է ամերիկացի դերասան եւ բեմադրիչ Դուեյն Ջոնսոնը «Ժայռ» մականունով։ Նա մեկ տարում վաստակել է 89.4 մլն դոլար։ Երկրորդ տեղում Քրիս Հեմսվորթն է (76.4 մլն), երրորդ տեղում՝ Ռոբերտ Դաունի-Կրտսերը (66 մլն)։

 

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, սակայն շինարարական աշխատանքների հետևանքով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության […]
Facebook
Instagram
Telegram