Չեչնիայում բացվել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթը

MasterNews

Չեչնիայի Շալի քաղաքում օգոստոսի 23-ին կայացել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացումը, որտեղ միաժամանակ կարող Է աղոթել մինչեւ 30 հազար մարդ, իսկ վերանդաների հաշվառմամբ՝ մինչեւ 100 հազար հավատացյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մզկիթի շինարարության փուլում ԶԼՄ-ները գրում Էին, որ այն կոչվելու Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի անունով, սակայն բացման արարողությանը նա հայտարարել Է, որ մզկիթին շնորհվել Է Մուհամեդ մարգարեի անունը: Տաճարի բացման հանդիսավոր արարողությանը արքայազններ, նախարարներ եւ հոգեւոր բարձրաստիճան անձինք են ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Քուվեյթից եւ մուսուլմանական այլ երկրներից:

Միաժամանակ Շալիում բացվել Է Ղուրանի ուսումնասիրման դպրոց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ի գրավոր ընթացակարգով կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Ըստ այդմ, մեղադրյալ Քոչարյանը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման […]
Share
Instagram
Telegram