Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-ից 22-ը

MasterNews

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք, որոնցից 9-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման կամ վատնման՝ 7-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5, ապօրինի ծառահատման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3-ական, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության նախապատրաստման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, վրաերթի՝ 2 և սպանության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աննախադեպ հավաք Հայաստանում. ինչպես են դիմավորելու Պուտինին ու Ռոհանիին

Հայաստանի հանրային ուշադրությունն ամբողջությամբ կլանել է Ամուլսարի խնդիրը, մինչդեռ պետական նշանակության մյուս հարցերը դրանից չեն դադարի լինել պակաս կարեւոր: Միաժամանակ, այդ հարցերն ու Ամուլսարի խնդիրը […]
Share
Instagram
Telegram