ՃՏՊ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին

MasterNews

Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ներսում  կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Toyota Corolla մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Նարինե Շ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճամփեզրին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են, այնուհետև քաղաքացիների օգնությամբ ուղղել ավտոմեքենան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կալիֆոռնիական օդանավակայանում ինքնաթիռ Է այրվել թռիչքային գոտում

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Օրովիլ քաղաքի օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտում այրվել Է Cessna Citation մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ճանապարհային […]
Share
Instagram
Telegram