Օգոստոսի 5-ից 11-ը գրանցվել է 826 դեպք, որից 562-ը՝ արտակարգ

MasterNews

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 5-ից 11-ը գրանցվել է 826 դեպք,որից  562-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 178 կենցաղային կանչ, 469 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 34 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 1, տուժել՝  8 քաղաքացի:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրդեհ Պտղունք գյուղում. տուժածներ չկան

Օգոստոսի 12-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Երևան-Էջմիածին խճուղու տներից մեկի հողամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram