Կրակոցներ ԱՄՆ Դեյթոն քաղաքում. 9 մարդ սպանվել է, առնվազն 16-ը՝ վիրավորվել

MasterNews

ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում տեղի ունեցած զանգվածային կրակոցների հետևանքով ինը մարդ զոհվել և առնվազն 16 մարդ վիրավորվել է:

Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, նրանք դեպքի վայրում սպանել են զինված հրաձիգին:

Տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն։ Ոստիկանությունը տեղի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից և խուսափել Օրեգոն շրջանից։

Սա մեկ օրում հրաձգության երկրորդ դեպքն է ԱՄՆ-ում։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում կրկին հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Զոհերից ամենափոքրը 2 տարեկան է։ Եվս 20 վիրավորներ հոսպիտալացվել են:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։ Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին: Մալխասը պայքարը […]
Share
Instagram
Telegram