ՃՏՊ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին. կան տուժածներ

MasterNews

Հուլիսի 28-ին, ժամը 10:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Խ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 3 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները` Ա. (ծնված 2010 թ.), Ս. (ծնված 2012 թ.), Լ. (ծնված 2014 թ.) Մ.-երը և Ս.Մ.-ն (ծնված 1950 թ.), ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Ս.Մ.-ն (ծնված 1950 թ.) տեղափոխվել է Վարդենիսի ռազմական հոսպիտալ, իսկ մյուս տուժածները՝ Վարդենիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բաղրամյան պողոտայում պատգամավորները գորգեր են լվացել

Այսօր Վարդավառի տոնին նվիրված միջոցառում է իրականացվել Բաղրամյան պողոտայում` խորհրդարանի շենքի հարևանությամբ: Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվացել: Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։ Ազգային […]
Share
Instagram
Telegram