Ծառը մասամբ կոտրվել է և ընկել կայանած ավտոմեքենայի վրա

MasterNews

Հուլիսի 27-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 34 շենքի բակում ծառը թեքվել և մասամբ ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը մասամբ կոտրվել է և ընկել կայանած «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Բագրևանդի փողոցում. կան տուժածներ

Հուլիսի 28-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է […]
Share
Instagram
Telegram