89-ամյա ամերիկուհին Կիլիմանջարո լեռը բարձրանալով սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ

MasterNews

Ամերիկուհի Էնն Լորիմորը մեծ ընդունելության է արժանացել Ֆենիքս Սքայ-Հարբոր օդանավակայանում` Տանզանիայում Կիլիմանջարոն բարձրանալուց հետո հայրենիք վերադառնալիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC15 հեռուստաալիքը:

Լորիմորը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 89 տարեկանում նվաճելով Աֆրիկայի ամենաբարձր լեռնագագաթը՝ 5895 մ բարձրությամբ Կիլիմանջարո լեռը: Նա տարիներ առաջ արդեն ռեկորդ էր սահմանել՝ դառնալով Կիլիմանջարոն նվաճած ամենատարեց կինը, սակայն տեղեկանալով, որ մեկ այլ կին իրենից խլել է տիտղոսը, իսկ ավելի ուշ մի տղամարդ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, նա որոշել է կրկին բարձրանալ լեռը:

«Մի պահ ես իսկապես անհանգստացած էի, քանի որ ընկել էի՝ դեռ նոր բարձրանալիս: Կողերի հատվածում ուժեղ ցավ էի զգում, չէի կարողանում խորը շնչել: Ես մտավախություն ունեի, որ եթե չկարողանամ անհրաժեշտ քանակով թթվածին ստանալ, ապա չեմ կարող գործը գլուխ բերել»,- ասել է Լորիմորը լրագրողների հետ զրույցում:

Ամերիկուհին նշել է, որ Աֆրիկա ճամփորդությունը և վերադարձը՝ լեռը նվաճելով հանդերձ, իրենց 9 օր է պահանջել:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քաղաքացին ընկել է «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից

Հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից մարդ է ընկել (մոտ 20 մ). անհրաժեշտ […]
Share
Instagram
Telegram