Վաղարշապատի բաժնի ոստիկանները տղամարդու հողամասում մեծ քանակությամբ կանեփ են հայտնաբերել

MasterNews

Հուլիսի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Էջմիածին քաղաքի Դանղյան փողոցի բնակիչներից մեկը բակում մշակումն արգելված բույս է աճեցնում։ Օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ծառայողները զննություն կատարեցին 57-ամյա տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով կանեփի 58 բույս։
Հայտնաբերվածը առգրավվեց ու փաթեթավորվեց, իսկ տանտերը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա հայտնածով՝ կանեփի բույսերն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գաբրիել Սարգսյանը Դանիայի մրցաշարի առաջատարներից մեկն է

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Դանիայի միջազգային մրցաշարում: Մրցաշարի 8-րդ տուրում Սարգսյանը մրցեց Դանիայից Հանսեն Բերգի հետ և հաղթանակով ավարտեց […]
Share
Instagram
Telegram