Սպիտակի ոլորաններում «Օպել»-ը վրաերթի է ենթարկել 33-ամյա բնակչին, ապա հայտնվել մոտակա ձորակում

MasterNews

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 26-ին, ժամը 19:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1986 թ.) վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, այնուհետեւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել մոտակա ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Մ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել  Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վաղարշապատի բաժնի ոստիկանները տղամարդու հողամասում մեծ քանակությամբ կանեփ են հայտնաբերել

Հուլիսի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Էջմիածին քաղաքի Դանղյան փողոցի բնակիչներից մեկը բակում մշակումն արգելված բույս է աճեցնում։ Օպերատիվ տվյալների […]
Share
Instagram
Telegram