ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով կորել են ՀՀ քաղաքացիներ

MasterNews

Հուլիսի 27-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամը անհետ կորել է:

Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ և պարզվել է, որ ս.թ. հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) հայտնվել են գետում. 1 ՌԴ և 1 ՀՀ քաղաքացի դուրս են եկել գետից, իսկ մյուս 2-ը` անհետ կորել:

ՌԴ ԱԻՆ փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ անհետ կորածներին գտնելու ուղղությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

CNN-ի հունական ծառայությունը Հայաստանի ՏՏ ոլորտը համարում է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը

CNN-ի հունական ծառայության 3 րոպեանոց ռեպորտաժում Կոստաս Պլիակոսը ուսումնասիրում է Հայաստանի ՏՏ ոլորտը՝ Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը՝ ներկայացնելով երկրի տեխնոլոգիական զարգացումները եւ ձեռքբերումները սկսած մայրաքաղաքի […]
Share
Instagram
Telegram