Մոսկվայի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան երեք հազար մարդ

MasterNews

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում հուլիսի 27-ին տեղի է ունեցել չհամաձայնեցված  ակցիա, որին մասնակցում է շուրջ 3500 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ցույցը քաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված չէ: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ անկարգություններ կազմակերպելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու, քաղաքում կարգ ու կանոնը հաստատվելու է օրենքի համաձայն:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քարաթափում Դիլիջանի թունելի մոտակայքում (խմբագրված)

Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների […]
Share
Instagram
Telegram