ՃՏՊ Սաղմոսավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին

MasterNews

Հուլիսի 27-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Առկա է գազատար խողովակից արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սաղմոսավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին «Mercedes G Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազի խողովակին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1987թ.) տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ և մահացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ «1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի խողովակից արտահոսքը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վերելակը պոկվել է.կան տուժածներ

Հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]
Share
Instagram
Telegram