ՃՏՊ Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում. կան տուժածներ

MasterNews

Հուլիսի 27-ին, ժամը 15:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ կմ-ին, բախվել են «VAZ 21014» (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1976թ.) և «VAZ 2107» (վարորդ՝ Պ.Ս., ծնված 1961թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ 21014» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ.Հ.-ը (ծնված 1988թ.) և Ա.Գ.-ը (ծնված 2007թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Սաղմոսավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին

Հուլիսի 27-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Առկա է գազատար խողովակից […]
Share
Instagram
Telegram