ՃՏՊ Գյումրի-Փոքրաշեն ավտոճանապարհին

MasterNews

Հուլիսի 27-ին, ժամը 09:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մայիսյան-Քեթի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաները գլորվել են ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Փոքրաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1984թ.), «Ford Transit» (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1986 թ.) և «Subaru Forester» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» և «Subaru Forester» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները վարորդներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Vectra» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանը կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, հուլիսի 27-ին ժամը 11.00-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է […]
Share
Instagram
Telegram