Խոշոր հարված ադրբեջանական բանակին. Բաքվում վախեր են առաջացել

MasterNews

Երկու օր առաջ Ադրբեջանում կործանված ՄիԳ 29 ինքնաթիռը, որը նախնական տվյալներով ընկել է Կասպից ծովը, դեռ չի գտնվել: Ամեն դեպքում, այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա: Ավելին, փորձագետներն ասում են, որ եթե օդաչուի «ազդանշանը» աշխատեր, նրան կգտնեին ծովում թե ցամաքում:

Ադրբեջանական սոցցանցերում անորոշությունից վախեր են ի հայտ գալիս: Ոչ ոք չի հասկանում, թե ինչու է ինքնաթիռը կործանվել, չէ՞ որ մյուս երկու ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են բազա: Բացի այդ, պարզ չէ, թե Կասպից ծովում գիշերն ինչ առաջադրանք են իրականացրել (պաշտոնապես նշվում է, որ ուսումնական թռիչքներ էին): Խոսում են «էլեկտրոնային միջամտության» մասին, որ դա առիթ է հրաժարվելու ռուսական ինքնաթիռներից:

Վարկածներից մեկի համաձայն, Միգ-29 ռազմական օդանավը կարող է կործանված  լինել ռուսական կողմից Ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի կիրառման արդյունքում:

Այդուհանդերձ, պաշտոնական վարկածին ոչ ոք չի հավատում:

Վախերը բերում են նրան, որ մարդիկ սկսում են մտածել տարբեր իրադարձությունների կապի մասին: Օրինակ, որ Կասպից ծովում երեկ խորտակված իրանական նավը կապ ունի ինքնաթիռի կործանման հետ: Զուգահեռներ են տարվում Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը հանելու եւ Իրանի քաղաքացիների համար այն պահելու Ադրբեջանի անսպասելի որոշման հետ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 25-ին հաստատել է, որ սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է վիզային ռեժիմը Թուրքիայի համար: Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն չեղարկել էր վիզային ռեժիմը դեռ 2007 թվականին: Իրանը չեղարկել է 2011 թվականին, բայց Բաքուն հրաժարվում էր չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի եւ Իրանի համար:

2012 թվականին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմը գրեթե չեղարկվել էր, սակայն Իրանը հայտարարել էր, որ «եթե Բաքուն Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկելու է վիզային ռեժիմը, ապա նույնը պետք է անի նաև Իրանի քաղաքացիների համար, հակառակ դեպքում Իրանն Ադրբեջանին կզրկի Նախիջևանի հետ կապ ունենալու հնարավորությունից» (Արմենպրես):

Ինչու՞ է ներկայում Բաքուն չեղյալ անում վիզային ռեժիմը Թուրքիայի հետ, բայց պահպանում Իրանի հետ: Դա կապ ունի՞ այն բանի հետ, որ Ալիեւի վախերն այնքան են մեծացել, որ ստիպում են բացել Թուրքիայի դարպասները: Թե՞ կան ինչ-ինչ հանգամանքներ իրանա-ադրբեջանական հարաբերություններում: Որքանո՞վ են դրանք պայմանավորված Նախիջեւանով:

http://lragir.am

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եղանակը Երևանում

Երևան քաղաքում՝ Հուլիսի  28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վրկ։ Կիսվել
Share
Instagram
Telegram