Ադրբեջանը կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

MasterNews

ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, հուլիսի 27-ին ժամը 11.00-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

89-ամյա ամերիկուհին Կիլիմանջարո լեռը բարձրանալով սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ

Ամերիկուհի Էնն Լորիմորը մեծ ընդունելության է արժանացել Ֆենիքս Սքայ-Հարբոր օդանավակայանում` Տանզանիայում Կիլիմանջարոն բարձրանալուց հետո հայրենիք վերադառնալիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC15 հեռուստաալիքը: Լորիմորը նոր […]
Share
Instagram
Telegram