Նորատուսի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

MasterNews

Հուլիսի 26-ին` ժամը 02:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը (մոտ 8 մ):

Փրկարարները վարորդին և ուղևորին՝ Ա.Ի.-ին (ծնված 1973 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորինը՝ ծայրահեղ ծանր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Ազատության» հրապարակի տարածքում սրճարաններ տեղադրել թույլատրելու դեպքերի առթիվ քրեական...

Երևան քաղաքի դատախազությունում, ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ակտերի լույսի ներքո ծավալուն ուսումնասիրության առարկա են դարձվել հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող Ազատության հրապարակի համալիրի, Ալեքսանդր […]
Share
Instagram
Telegram