ՃՏՊ Շուշի քաղաքում. կան զոհեր

MasterNews

Հուլիսի 26-ին, ժամը 16:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Արցախի հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը:

Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները՝ վարորդը և ուղևորները՝ Ն.Գ.-ն (ծնված 1994 թ.), Ռ.Ա.-ն (ծնված 1982 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1961 թ.), Ա.Ա.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են:

Դեպքի վայրում աշխատում է չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում առկա է հեպատիտ Ց-ի ավելի քան 4500 դեպք. սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ն ու Ց-ն նահանջել են

«2018-ին արձանագրվել է հեպատիտի 2070 նոր դեպք: Պատվաստումները, կանխարգելիչ  շատ միջոցառումներ բերել են նրան, որ մենք ունենք սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ի՝1.2 անգամ և Ց-ի՝ […]
Share
Instagram
Telegram