Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը նոմինացվել է «Էմմիի» մրցանակի

MasterNews

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Intent to Destroy» (ոչնչացնելու նպատակ) ֆիլմը նոմինացվել է «Էմմիի» մրցանակի: Այն կարող է մրցանակի արժանանալ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է:

Ռեժիսորը Ջո Բերլինգերն է, որը հայտնի դոկումենտալիստ եւ «Էմիի» մրցանակակիր է: «Intent to Destroy»-ը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ու իր ռազմավարական գործընկերների ժխտողական քաղաքականության մասին:

Պրեմիերան կայացել 2017 թ.: Այն ավելի վաղ մրցանակի է արժանացել «Լավագույն դոկումենտալ ֆիլմ» անվանակարգում Լոս Անջելեսում տեղի ունեցած փառատոնում:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բրազիլիայում զինված անձինք օդանավակայանից 40 միլիոն դոլարի ոսկի են գողացել

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում զինված անձինք օդանավակայանից 40 միլիոն դոլարի ոսկի եւ թանկարժեք այլ մետաղներ են գողացել: Նշվում է, որ ոստիկանական հագուստով հանցագործները ներթափանցել են օդանավակայանի բեռնատար տերմինալ […]
Share
Instagram
Telegram