Կրակեմ Հրաչի դատավոր որդին ունի 8 անշարժ գույք, 157 հազար դոլար, իսկ կինը՝ 309 հազար դոլար

MasterNews

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը 2019 թվականի մայիսի 30-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանը տարեսկզբում ունեցել է 12 մլն դրամ եւ 183 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 7 մլն դրամ եւ 157 հազար դոլար:

2018-ին Հարությունյանի եկամուտները կազմել են 11 մլն 403 հազար 136 դրամ, որից 10 մլն 507 հազար 536 դրամը եւ 190 հազար դրամը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից, իսկ 705 հազար 600 դրամի գոյացման աղբյուրը անհայտ է, քանի որ դատավորը նշել է՝ «այլ եկամուտներ»:

Դեռեւս 2016-ին պաշտոնը ստանձնելուց Հարությունյանն ունեցել է 8 անշարժ գույք՝ 2 բնակարան, 2 առանձնատուն, 2 ավտոտնակ, 1 հողամաս եւ 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Ըստ հայտարարագրի՝ դատավորն ունի 1 ավտոմեքենա՝ «MITSUBISHI PAJERO 3.8» մակնիշի: Հետագա տարիներին Հարությունյանը ո՛չ գույք է ձեռք բերել եւ ո՛չ էլ օտարել է՝ ըստ հայտարարագրի:

Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, 2019 թվականի մայիսի 30-ին ներկայացրել է իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Մանթաշյանը տարեսկզբում ունեցել է 15 մլն դրամ եւ 309 հազար դոլար, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է:

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը՝ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է:

 

http://armtimes.com

Նիկոլայ Ավետիսյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գյումրեցիների «արկածները» Վանաձորում

Հունիսի 3-ին հաղորդվել էր 68-ամյա մի կնոջ բանկային քարտից կանխիկացնելու միջոցով գումար գողանալու մասին: Նախաքննության ընթացքում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի և մարզային քննչական վարչության […]
Share
Instagram
Telegram