Զինված հարձակում է եղել Հենրիխ Մխիթարյանի թիմակիցների վրա

MasterNews

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալի» 2 թիմակիցների վրա զինված հարձակում է եղել: Ինչպես գրում են բրիտանական լրատվամիջոցները, երեկ՝ հուլիսի 25-ին, զինված հանցագործները փորձել են կողոպտել Մեսութ Օզիլին ու Սեադ Կոլաշինացին:

Հանցագործները մոտոցիկլներով են եղել ու սաղավարտներ են կրել այդ պատճառով նրանց դեմքերը չեն երեւացել: Նրանք առաջին հարձակումը գործել են Կոլաշինացի տան մոտ, երբ նա պատրաստվելիս է եղել նստել Օզիլի մեքենան, որտեղ եղել է նաեւ Օզիլի կինը:

Նրանք պահանջել են Կոլաշինացի ժամացույցը, նա հասցրել է նստել մեքենան, ու Օզիլը սկսել է վարել այն դեպի ռեստորան, որի անձնակազմը նրանց լավ է ճանաչում: Հանցագործները հետեւել են Օզիլի մեքենան շուրջ 15 րոպե, քարերով վնասել են այն: Ռեստորանի տիրուհին ասել է, որ հատկապես վախեցած է եղել Օզիլի կինը:

«Արսենալի» ղեկավարությունը հաստատել է տեղի ունեցածը: Նաեւ ասել է, որ դա չի ազդի ֆուտբոլիստների մարզումների վրա:

Ոստիկանությունը հետաքննություն է անցակցնում: Ձերբակալվածներ չկան:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաերթի ենթարկվածներից 17-ամյա պատանին մահացել է

Հուլիսի 24-ին, ժամը 22.10-ին, Երևանի Արցախի պողոտայում «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա Սերգեյ Խաչունցին, այնուհետև մեկ այլ 23-ամյա քաղաքացու: Սերգեյ Խաչունցը հիվանդանոց […]
Share
Instagram
Telegram