Երկրի վրա տաքացման ներկայիս տեմպերն ամենաբարձրն են 2 հազար տարվա ընթացքում

MasterNews

Երկրի վրա տաքացման տեմպերը վերջին երկու հազար տարվա ընթացքում տակավին երբեք այսքան բարձր չեն եղել, իսկ ջերմաստիճանի աճը չի ընդգրկել այդպիսի ընդարձակ շջաններ ամբողջ աշխարհում, ինչպես այժմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս եզրակացությանն են հանգել Բեռնի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Nature եւ Nature Geoscience հանդեսներում:

Հրապարակված հաշվետվության մեջ նշված Է, որ մոլորակի պատմության մեջ մեկ անգամ չեն եղել ցրտացումներ եւ տաքացումներ: Մասնավորապես, փոքր սառցային շրջանը շարունակվել Է 1300-ից մինչեւ 1850 թվականը: Գիտությանը հայտնի Է նաեւ, որ փոքր սառցային շրջանին X – XIII դարերում նախորդել Է փոքր կլիմայական օպտիումը՝ համեմատաբար տաք եւ հանդարտ եղանակը: Բեռնի համալսարանի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Ռաֆայել Նյուքոմի ղեկավարությամբ հանգել Է եզրակացության, որ Երկրի վրա համատարած միաժամանակյա ցրտացում կամ տաքացում վերջին երկու հազար տարվա ընթացքում չի եղել: Ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալները շվեյցարացի գիտնականներին հնարավորություն են ընձեռել պարզելու, որ «նվազագույն եւ առավելագույն ջերմաստիճանները տարբեր են եղել» Երկրի «տարբեր շրջաններում»: Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ այժմ տեղի են ունենում սկզբունքորեն այլ կլիմայական փոփոխություններ, քան այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին երկու հազար տարվա ընթացքում: Նրանց կարծիքով XX դարը եղել Է ամենատաքը 20 դարերի ընթացքում: Դրա վկայությունները փորձագետները գտել են Երկրի մակերեւույթի ավելի քան 98 տոկոսի վրա: «Դա վկայում Է այն մասին, որ կլիմայի արդի փոփոխությունը չի կարող բացատրվել պատահական փոփոխություններով, այլ բացատրվում Է CO2-ի եւ այլ ջերմոցային գազերի անտրոպոգեն Էմիսիայով: Տաքացման շրջանն այժմ ազդում Է ամբողջ մոլորակի վրա միաժամանակ, իսկ գլոբալ տաքացման արագությունը երբեք այդքան բարձր չի եղել, ինչպես այժմ»,- եզրափակել են փորձագետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունը պատրաստ է վճարել ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացնում է, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: «Խնդրի լուծումը գրեթե գտնվել […]
Share
Instagram
Telegram