Գեղաշեն համայնքում կառուցվում է խմելու ջրագիծ

MasterNews

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում իրականացվող խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կոտայքի մարզպետարանի կայքից, պետական բյուջեի աջակցությամբ ամբողջությամբ արդիականացվում է Գեղաշեն համայնքի առաջին և երկրորդ թաղամասերի շուրջ 14 փողոցներ ընդգրկող ջրամատակարարման ցանցը, որը բավականին հնամաշ էր, ինչի հետևանքով խմելու ջուրը բնակիչներին հասնում էր կորուստներով:

Այս ծրագրի արդյունքում բնակիչները կունենան մաքուր ջուր և շուրջօրյա ջրամատակարարում:

Պայմանագրի արժեքը 12 միլիոն 499 հազար 980 դրամ է, որից 6 միլիոն 874 հազար 989 դրամը (55 %) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 5 միլիոն 624 հազար 991 դրամը (45 %)՝ համայնքի:

Աշխատանքները մեկնարկել են հուլիսի 1-ից և գրեթե ավարտական փուլում են:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Շուշի քաղաքում. կան զոհեր

Հուլիսի 26-ին, ժամը 16:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Արցախի հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան […]
Share
Instagram
Telegram