Բրազիլիայում զինված անձինք օդանավակայանից 40 միլիոն դոլարի ոսկի են գողացել

MasterNews

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում զինված անձինք օդանավակայանից 40 միլիոն դոլարի ոսկի եւ թանկարժեք այլ մետաղներ են գողացել:

Նշվում է, որ ոստիկանական հագուստով հանցագործները ներթափանցել են օդանավակայանի բեռնատար տերմինալ ու թալանել ինկասատորի մեքենան:

Տեղի ոստիկանության փոխանցմամբ, գողոնը կշռել է մոտ 750 կիլոգրամ: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: Նրանց փնտրում են: Reuters գործակալության տեղեկություններով, կասկածյալները նաեւ օդանավակայանի 2 աշխատակցի են պատանդառել, թեեւ լուրը դեռ չի հաստատվել:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանը, հաղթահարելով Իրանի ճնշումները, Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 25-ին հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար վերացնելու է վիզային ռեժիմը: Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիների համար […]
Share
Instagram
Telegram