20 գեղեցիկ քաղաքներ գրեթե առանց տուրիստների. CNN-ի ցանկում է նաև Երևանը

MasterNews

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է եվրոպական 20 քաղաքների ցանկ, որոնք անարդարացիորեն շատ այցելուներ չեն ունենում և արժե այցելել: Դրանց թվում է նաև Երևանը: CNN-ը նշում է՝ քանի որ Եվրոպայի առավել հայտնի զբոսաշրջային ուղղություններում զբոսաշրջիկների հոսքը նվազելու միտում չունի, ամենահարմար ժամանակն է փնտրել հրաշալի տարբերակներ: Ցանկանու՞մ եք ճանապարհորդել՝ պայքարի մեջ չմտնելով սելֆիի ձողերով շրջող հսկայական ամբոխների հետ, ինչպես Վենետիկում, Փարիզում և Ամստերդամում: Ահա եվրոպական քաղաքների մեր ցանկը, որտեղ գրեթե զբոսաշրջիկներ չեն լինում:

Երևանի վերաբերյալ ընդգծվում է Կենտրոնի ճարտարապետական ոճը, ինչպես նաև Էրեբունի թանգարանը, ուր կարելի է ծանոթանալ քաղաքի պատմությանը, որը սկիզբ է առնում մ.թ.ա. 782 թվականից:

Ցանկում ընդգրկված մյուս քաղաքներն են Թբիլիսի (Վրաստան), Մինսկ (Բելառուս), Անկարա (Թուրքիա), Պլովդիվ (Բուլղարիա), Կլուժ Նապոկա (Ռումինիա), Վրոցլավ (Լեհաստան), Օրհուս (Դանիա), Օրանժ (Ֆրանսիա), Նորվիչ (Անգլիա), Աբերդին (Շոտլանդիա), Դեբրեցեն (Հունգարիա), Անտվերպեն (Բելգիա), Հաագա (Նիդերլանդներ), Սարաևո (Բոսնիա), Պրիշտինա (Կոսովո), Մալմյո (Շվեդիա), Բեռն (Շվեյցարիա), Տրոնդհեյմ (Նորվեգիա), Թուրին (Իտալիա):

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի մոտ 100 քաղաքացի մնացել է Հուրգադայում թռիչքի չեղարկման պատճառով

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ […]
Share
Instagram
Telegram