Մուրացկանությամբ զբաղվող անձանցից փող էր շորթել

MasterNews

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Երևանում ապրող մի տղամարդ մուրացկանությամբ զբաղվող չորս անձից պահանջում և ստանում է տարբեր չափերի գումարներ։ Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ տղամարդը 2018-2019 թվականներին, բռնության գործադրմամաբ, ինչպես և բռնություն գործադրելու սպառնալիքով Կենտրոն վարչական շրջանում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող չորս անձից վերցրել է վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։ Դեպքի առթիվ հուլիսի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ շորթում կատարելու» հատկանիշներով և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2025 թ. Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի 5 մարզերում 2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով գրանցվել է բացասական բնական հավելաճ, մինչդեռ 2018 թվականին դեպոպուլյացիա է գրանցվել միայն […]
Share
Instagram
Telegram