ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2025 թ. Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու

MasterNews

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի 5 մարզերում 2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով գրանցվել է բացասական բնական հավելաճ, մինչդեռ 2018 թվականին դեպոպուլյացիա է գրանցվել միայն մեկ մարզում` Լոռիում, որտեղ մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին:

«Դեպոպուլյացիայի բուն պատճառները հասկանալու համար վարչապետի հանձնարարականով մարզերում հետազոտություններ են կատարվում: Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ: Լոռիում տարիներ առաջ ունեցել ենք 11 հազար բնական հավելաճ, այսինքն` 11 հազար հոգի ավելի էր ծնվել, քան մահացել: Անցյալ տարվա պատկերը բոլորովին այլ բան ցույց տվեց` մահերի թիվը 90-ով ավելի էր ծնունդներից: Հետազոտություն ենք անցկացնում` հասկանալու համար, թե ինչու սա տեղի ունեցավ հենց Լոռիում: Այս տարի դեպոպուլյացիայի միտումները գնահատելիս արձանագրեցինք, որ հինգ մարզերից առաջատարը կրկին Լոռին էր` առաջին եռամսյակի կտրվածքով մահերի թիվը 121-ով գերազանցում է  ծնունդների թվին:

Նախնական ուսումնասիրության համաձայն` 2025 թվականին Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու, որին կարող է նպաստել նաեւ ծնելիության ցածր ցուցանիշը»,- Հայաստանի ժողովրդագրական պատկերը ներկայացնելիս` «ՀՀ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թբիլիսիում սպանված են գտել 20 եւ 21 տարեկան երիտասարդների

Երեկ երեկոյան Թբիլիսիի Գուրամիշվիլի փողոցում սպանված են գտել երկու երիտասարդի` 20 և 21 տարեկան: Տեղացիների պնդմամբ, Գուրամիշվիլիի #78 հասցեում սպանված երկու երիտասարդների դիերը գտել է […]
Share
Instagram
Telegram