Հավաքարարը Կիեւ-Երեւան չվերթի օդանավի սրահից ոսկյա թեւնոց է գողացել

MasterNews

Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ:

Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թեւնոց: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Հուլիսի 25-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ […]
Share
Instagram
Telegram