Հայկական տուրօպերատորը չի վճարել Հուրգադայից Երևան չվերթի գումարը

MasterNews

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվում է օդանավակայանում, իսկ մի մասը հյուրանոցներում են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց  Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։

Վերջինս նշեց, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին, որի պատճառով էլ չվերթը չեղարկվել է։

«Նրանք ասում են, որ հայկական տուրօպերատորն իր ֆինանսական պարտականությունները չի կատարել, դրա համար չեղարկել են չվերթը»,–ասաց նա։ Մովսեսյանի խոսքով՝  ինքնաթիռը պատկանում է հունական ավիափոխադրող ընկերությանը, որն էլ պատրաստ է գումարը ստանալու դեպքում՝ մինչև առավոտ իրականացնել չվերթը։

Մովսեսյանը տեղեկացրեց, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ավիափոխադրողի հետ։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն»ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի […]
Share
Instagram
Telegram