Ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխանում ապրող 16-ամյա մի պատանի

MasterNews

«Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղի բնակիչ 16-ամյա մի պատանի։

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նա իր հետ պատահածի վերաբերյալ բժիշկներին հայտնել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։

Ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամերի ընթացքում պարզեցին դեպքի իրական հանգամանքներն ու պատանուն դանակահարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին տուժողի համագյուղացի 18-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը։  Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

20 գեղեցիկ քաղաքներ գրեթե առանց տուրիստների. CNN-ի ցանկում է նաև Երևանը

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է եվրոպական 20 քաղաքների ցանկ, որոնք անարդարացիորեն շատ այցելուներ չեն ունենում և արժե այցելել: Դրանց թվում է նաև Երևանը: CNN-ը նշում […]
Share
Instagram
Telegram