Թբիլիսիում սպանված են գտել 20 եւ 21 տարեկան երիտասարդների

MasterNews

Երեկ երեկոյան Թբիլիսիի Գուրամիշվիլի փողոցում սպանված են գտել երկու երիտասարդի` 20 և 21 տարեկան: Տեղացիների պնդմամբ, Գուրամիշվիլիի #78 հասցեում սպանված երկու երիտասարդների դիերը գտել է նրանցից մեկի հայրը, հայտնում է Aliq-ը:

«Հայրն է տեսել: Ասում են` երեսին են կրակել: Շատ լավ երիտասարդներ էին: Երեկոյան 7-8-ի կողմերն է տեղի ունեցել սպանությունը»,- հայտարարել է տեղի բնակիչներից մեկը:

Ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (կանխամտածված սպանություն):

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մոտ 70 ջրի ուսապարկ կտրամադրվի հատուկ նշանակության հետախուզական խմբերին

ատուկ նշանակության հետախուզական խմբերի համար պատվիրված ջրի ուսապարկերն արդեն Հայաստանում են: «Արմենպրես»—ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ ԴավիթԹորոսյանը: «Նախնական հաշվարկներով հետախուզական մի խմբին հատկացնելու ենք մոտ […]
Share
Instagram
Telegram