Թալիշում հիմքից կառուցվել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ

MasterNews

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներին:

Ինչպես «Արմենպրես»ը  տեղեկացավ ԱՀ Քաղաքաշինության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից, Թալիշի վերակառուցման գործընթացը մեկնարկել է 3 տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ավարտից անմիջապես հետո:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության միջոցներով հիմքից կառուցվել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ՝ դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն և հանդիսությունների տուն:

Գյուղի վերականգնման 1-ին փուլում վերանորոգվել է 19, 2-րդ փուլում՝ 18 տուն: 3-րդ փուլում, որը մեկնարկել է այս տարի՝ կվերանորոգվի 8, կկառուցվի 10 նոր բնակելի տուն: Բոլոր բնակարանները վերանորոգված են, հարմարեցված ժամանակակից ստանդարտներին: Յուրաքանչյուր բնակարան ունի ապաստարան, տնամերձ հողամաս:

«Առջևում՝ բնակիչներին իրենց հարազատ օջախներ վերադարձնելու փուլն է: Թալիշը կարող է ապրեցնել միայն թալիշցին՝ վերադառնալով հարազատ բնօրրանը, ամրացնելով Արցախի հյուսիսային դարպասը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աջափնյակում 32-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ընկերոջը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել հետախուզման մեջ […]
Share
Instagram
Telegram